Տնակ՝թափոններից (տեսանյութ, լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կանադայի Ուիսթլեր Մաունթինի բնակիչ Ջոել Ալենը տարատեսակ թափոններից տնակ է ստեղծել անտառում, որը անվանել է Հեմլոֆթ : Տնակը կառուցված է եղել դեռ   երկու տարի առաջ, բայց հանրությունն այդ մասին իմացել է բոլորովին վերջերս, երբ Ալենը փոքրիկ տեսանյութ է տեղադրել համացանցում: Նշվում է, որ ձվաձեւ տնակը կառուցելու համար տասնյակ հազարավոր դոլարներ անհարաժեշտ կլինեին, սակայն օրինակ տանիքը կառուցելիս, Ալենը 6500 դոլար է ծախսել եւ դրանով նրա խնայողությունները վերջացել են: Նա տնակը վերջնական տեսքի բերելու համար շինարարական հարապարակներում կուտակված տարատեսակ թափոններ է օգտագործել: Ինչպես նշել է Ալենը` տնակի գաղտինությունը պայմանավորված է եղել նրանով, որ իշխանությունները կողմից նմանատիպ շինություն կառուցելու իրավունք չի ունեցել:
 
 




Լրահոս