Երկուշաբթի օրը հոսպիտալացված ռուս ռեժիսոր Էլդար Ռյազանովի վիճակը գնահատվում է ծանր. նա գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժնում, տեղեկացնում է BBC-ին:
Նախօրեի երեկոյան 87-ամյա Ռյազանովին տեղափոխել են Բուրդենկոյի անվան նեյրովիրաբուժության ինստիտուտ: Ռեժիսորի ընկերների խոսքով, նա իրեն վատ է զգացել, հրավիրել են բժշկին, ով էլ Ռյազանովին ուղարկել է հիվանդանոց:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էլդար Ռյազանովը ավելի քան 20 ֆիլմ է նկարահանել: