ՎԵՐԱՄԲԱՐՁ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ ցուցակով պատգամավոր դարձած երբեմնի արմատական ընդդիմադիր Արտաշես Գեղամյանին հարցրինք, թե մտահոգված չէ, որ իր վարկանիշն այլեւս նախկինի նման բարձր չէ: «Ձեր շրջապատում եթե այն չի, ապա դա ամենաբարձր գնահատականն է, որին ես այսօր արժանանում եմ»,-շտապեց հպարտանալ Սերժ Սարգսյանի կողմից ժամանակին «դատարկ դհոլ» որակավորումը ստացած Գեղամյանը: Նրան նաեւ հարցրինք՝ արդյոք իր կուսակցությունը գնալով չի տարրալուծվում ՀՀԿ-ի հետ: «Հանգի՛ստ քնեք, մտավախություն չկա»,-վերամբարձ տոնով ասաց նա:




Լրահոս