Ղազախական «Ակտոբե»-ի և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը հարցազրույց է տվել Sports.kz կայքին և խոսել իր ապագա ծրագրերի ու «Ակմար» տեղափոխվելու մասին:
– Տեղափոխությունն «Ամկար» առաջընթա՞ց է:
– Իհարկե, Ռուսաստանի Պրեմիեր լիգան այլ մակարդակ է:
– Ինչու՞ հենց «Ամկար»:
– Այլ առաջարկներ կային, սակայն կոնկրետ առաջարկ միայն «Ամկար»-ն է կատարել:
– Ըստ Ձեզ՝ կկարողանա՞ք հարմարվել «Ամկար»-ի խաղաոճին:
– Եթե թիմն առաջարկ է կատարում և ձեռք է բերում տվյալ ֆուտբոլիստի տրանսֆերը, ապա վստահ է, որ վերջինս կկարողանա հարմարվել թիմի խաղին:
– Ի՞նչ եք կարծում, Ձեզանից երկա՞ր ժամանակ կպահանջվի ավելի բարձր առաջնությունում հաստատվելու համար:
– Հարմարվելու խնդիրը միշտ էլ կա, սակայն ես կարծում եմ, որ ամեն ինչ արագ կանցնի:
– Դարձել եք Հայաստանի հնգակի և Ղազախստանի չեմպիոն: Ո՞ր առաջնությունների չեմպիոնական գավաթն եք պատրաստվում ավելացնել Ձեր հավաքածուին:
– Դեռ չեմ մտածել այդ մասին: Ցանկանում եմ լուծել իմ առջև դրված խնդիրները:
– Չե՞ք զղջացել, որ երկու տարի առաջ տեղափոխվեցիք «Ակտոբե»:
– Ոչ, ամեն ինչ շատ լավ էր: