Ալյուրի հարստացման ծրագիրը մեծ ռիսկեր է պարունակում. «Հայոց աշխարհ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, կառավարությունը վերջերս հավանություն է տվել «Ցորենի ալյուրի հարստացման մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին: Մինչ առողջապահության նախարարության պատասխանատուները գովաբանում են այս ծրագիրը՝ հարցով հետաքրքրված մասնագետները ահազանգում են հնարավոր վտանգների ու ռիսկերի մասին:
«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանն ահազանգում է, որ ծրագիրն ուզում են ներդնել առանց նախնական ուսումնասիրությունների ու բժշկական մոնիտորինգներ իրականացնելու: «Օրինակ, ասում են, թե ցորենի ալյուրի հարստացման շնորհիվ հնարավոր է եղել ԱՄՆ-ում նվազեցնել սրտամկանի կաթվածի դեպքերը: Բայց իմ ունեցած այլ տվյալներով՝ դա պայմանավորված է ոչ թե երկաթով հարստացման ծրագրով, այլ գիրության դեմ պայքարի ծրագրով: Հետո՝ հայտնի չէ, թե մեր հասարակությունը երկաթի պակասի խնդիր ունի՞, թե՞ ոչ, եթե նման խնդիր ունեցող մարդիկ կան, ապա բնակչության քանի՞ տոկոսն են կազմում, եւ կամ խնդիրն ինչի՞ հետեւանք է»,- ասում է ՀԿ-ի նախագահը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս