Արագածոտնի մարզի 12 համայնք գազաֆիկացված է, բայց մարդիկ գազ չունեն. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Արագածոտնի մարզի թվով 12 համայնքներում դեռեւս երկու տարի առաջ իրականացվել են գազաֆիկացման աշխատանքներ, սակայն գյուղերի բնակիչները մինչ օրս դեռեւս գազ չունեն: Տեղեկացնենք, որ գազաֆիկացման աշխատանքներն իրականացվել են 2012 թվականից՝ նախընտրական շրջանում, միջազգային վարկային միջոցների հաշվին: Իսկ թե ինչքան գումար է ծախսվել, չի հրապարակվում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ընդհանուր շուրջ մեկ միլիարդ դրամ է ծախսվել գազամատակարարման համար: Սակայն աշխատանքներն այն աստիճան անփույթ, իսկ թղթաբանությունն էլ այնքան խառն է իրականացվել, որ 2 տարի շարունակ պետական մարմինները չեն կարողանում «Գազպրոմ-Արմենիայի» հետ համաձայնության գալ եւ միացնել գյուղերի բնակչության գազամատակարարումը: Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի Կառավարությունը այս խնդրով զբաղվել է մոտ մեկ տարի, բայց այսօր-վաղից այն կողմ խնդիրն առաջ չի գնացել: Այժմ հերթը վարչապետ Հովիկ Աբրահամյանինն է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս