ԱՄՆ-ում հրազենից երկու գործակալ է վիրավորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան Միսուրի նահանգում նոր սկանդալ է ժայթքել: Տեղի լրատվամիջոցների տեղեկություններով՝ Սենթ-Լուիսի ծայրամասում գտնվող Հիլսդեյլ քաղաքում գիշերվա ժամը 3-ին հրազենից վիրավորվել է հետաքննությունների դաշնային բյուրոյի երկու գործակալ:

Գործակալները ժամանել էին թաղամասերից մեկը, որտեղ անհայտ տղամարդը փակվել էր տներից մեկում: Նրա հետ բանակցությունները արդյունք չեն տվել և ավարտվել են փոխհրաձգությամբ, ինչի ընթացքում երկու գործակալներն էլ թեթև հրազենային վնասվածքներ են ստացել: Կրակողի անձի մասին մանրամասներ չեն հաղորդվում:




Լրահոս