Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում կայացած Ճարտարապետների միությունների միջազգային ընկերակցությունների համաժողովի (նոյեմբերի 24-25) շրջանակում ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նոյեմբերի 25-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության շինարարության և բնակարանային-կոմունալ ենթակառուցվածքների նախարար Միխայիլ Մենի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում շինարարության բնագավառում լիցենզիաների փոխադարձ ճանաչման, տեխնիկական նորմավորման և այլն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կնախապատրաստեն երկու նախարարությունների միջև համագործակցության ուղիների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր: