Դոլարը գերազանցեց 411 դրամի սահմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` հունիսի 5-ին բորսայում գրանցվել է փոխարժեքի հերթական կտրուկ տատանումը: Ամերիկյան դոլարը թանկացել է միանգամից 1.3 կետով (0.56%-ով), հասնելով 411.03 դրամի: 2006-ի հուլիսի 28-ից հետո սա դոլարի ամենաբարձր փոխարժեքն է: Դատելով բորսայական առեւտրի ծավալներից` ՀՀ կենտրոնական բանկը չի միջամտել փոխարժեքին, թեեւ ԿԲ ղեկավարները մի քանի անգամ հայտարարել են, որ կտրուկ տատանումների պարագայում անպայման կմիջամտեն: Ընդհանուր առմամբ, բորսայում այսօր վաճառվել է 1.65 մլն  դոլար, ընդ որում` բորսան փակվել է 1դոլար/413 դրամ փոխարժեքով:




Լրահոս