Ռեալիթի-շոուի մասնակիցները վախենում են սեփական կյանքի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանական I’m a Celebrity…Get Me Out of Here! ռեալիթի-շոուի մասնակիցները շոկային վիճակում են: Վերջին ամսվա ընթացքում նրանց ճամբարի մոտ երկու սպանություն է տեղի ունեցել, տեղեկացնում է Mirror-ը: Նկարահանումները կատարվում են ավստրալական անտառներում:

Ծրագրի սյուժեի համաձայն, մի խումբ աստղեր, որոնց թվում են քաղաքական գործիչներ, երաժիշտներ, մարզիկներ և մոդելներ, ապրում են վայրի պայմաններում և պայքարում իրենց կյանքի համար՝ մասնակցելով տարբեր տեսակի մրցույթների:
Ծրագրի նկարահանումներն անցկացվում են ավստրալիական Նոր Հարավային Ուելս նահանգում: Ծրագիրը հեռարձակող ITV հեռուստաալիքի ղեկավարությունը ստիպված է եղել մասնակիցներին վշտացնել՝ հայտարարելովվ, որ իրենց ճամբարից ոչ հեռու մարդասպաններ են հայտնվել:

Նոյենբերի սկզբին աստղերի ճամբարից ոչ հեռու գտնվող փողոցներից մեկում հայտնաբերվել է 52-ամյա կնոջ դի: Ավստրալուհին զոհվել էր առեղծվածային հանգամանքներում: Նոյեմբերի 26-ին հայտնի է դարձել մոտակայքում կատարված ևս մեկ սպանության մասին: Այս անգամ մարդասպանների զոհ էր դարձել 37-ամյա Մարկ Սպենսեչրը: Իշխանությունները հայտնում են, որ հանցագործը ազատության մեջ է և թաքնվում է մոտակա անտառներում:




Լրահոս