
Աշխարհի 6-րդ ռակետ Էնդի Մարեյը նախամրցաշրջանային փուլը սկսում է ինչպես կարիերայում, այնպես էլ անձնական կյանքում կարևոր փոփոխություններ կատարելով:
Հայտնի է դարձել, որ «Մեծ սաղավարտ»-ի երկակի հաղթողն առաջարկություն է արել Կիմ Սիրսին, ում հետ հանդիպում էր շուրջ 9-ը տարի: Հարսանիքի օրը դեռ հայտնի չէ:
Մարեյը նաև հայտարարել է, որ Ամելի Մորեսմոն կշարունակի մնալ իր մարզիչը: Սակայն ավարտին է հասցվել ֆիթնես-մարզչի և խաղընկերոջ հետ համագործակցությունը: