ՌԻՈ-2016. տղամարդկանց թենիսի խաղերի արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռիո դը Ժանեյրոյում շարունակվում է Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարը: Կայացել են 1/8 եզրափակչի հանդիպումները:

Ամերիկացի Սթիվ Ջոնսոնը 6:1, 6:1 հաշիվներով հաղթել է ռուս Եվգենի Դոնսկոյին: Էնդի Մարեյից 3 սեթ է պահանջվել Ֆաբիո Ֆոնինիի արգելքը հաղթահարելու համար՝ 6:1, 2:6, 6:3:

Ռաֆայել Նադալը 7:6, 6:3 հաշիվներով պարտության է մատնել Ֆրանսիան ներկայացնող Ժիլ Սիմոնին: Ճապոնիայի  թենիսիստ Կեի Նիշիկորին 6:2, 6:2 հաշիվներով հաղթել է սլովակ Ժիլ Սիմոնին:

Գաել Մոմֆիսը (Ֆրանսիա) պայքարից դուրս է թողել Մարին Չիլիչին (Խորվաթիա)՝ 6:7, 6:3, 6:4: Բրազիլիան ներկայացնող Թոմաս Բելուչին 7:6, 6:4 հաշիվներով հաղթել է բելգիացի Դավիդ Գոֆենին: Իսպանացի Ռոբերտո Բաուիստա-Ագուտն էլ հաղթահարել է Լյուգսեմբուրգի ներկայացուցիչ Ժիլ Մյուլերի արգելքը` 6:4, 7:6:

Քառորդ եզրափակչում կազմվել են հետևյալ զույգերը. Դել Պոտրո – Բաուտիստա-Ագուտ, Նադալ – Բելուչի, Մոմֆիս – Նիշիկորի, Ջոնսոն – Մարեյ:




Լրահոս