
Էնտոնի Ջոնսոնը (18-4) մտադիր չէ թերագնահատել Ալեքսանդր Գուստավսոնին (16-2)՝ նկատի ունենալով վերջինիս մենամարտը Ջոն Ջոնսոնի հետ (20-1):
Իհարկե, Գուստավսոնը շատ վտանգավոր մարզիկ է իմ կարիերայում: Դուք տեսե՞լ եք, թե ինչպես է նա կռվում: Նա լավ է շարժվում, լավ է հարվածում՝ միաժամանակ լուրջ հարվածներ չստանալով: Կարծում եմ՝ միայն Ջոնսոնին է հաջողվել նրան «հասնել», այն էլ՝ մեկ-երկու անգամ:
Ջոնսը գազան է: Նա լավագույն միջինծանրքաշայինն է պատմության մեջ և միշտ ապացուցում է դա: Բայց Ալեքսանդրը նույնպես գազան է: Ինձ համար մեծ պատիվ է հանդես գալ նույն քաշում նրանց հետ»,-ասել է Ջոնսոնը: