ՊՍԺ-ն բանակցություններ է սկսել Պաստորեի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՍԺ-ն ակումբի կիսապաշտպան Խավյեր Պաստորեի հետ սկսել է պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները: Այդ մասին հայտնել է արգենտինացի ֆուտբոլիստի 25-ամյա գործակալ Մարսելո Սիմոնյանը: Ընթացիկ մրցաշրջանում Պաստորեն Ֆրանսիայի առաջնությունում և Չեմպիոնների լիգայում անցկացրել է 14 խաղ, դարձել 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

«Հնարավոր է` նա երբեք էլ չհեռանա ֆրանսիական ակումբից: Ակումբի ղեկավարությունն ու ամբողջ թիմը միշտ նրան սատարել է, և Պաստորեն շատ երջանիկ է Փարիզում: Բանակցությունները նոր են մեկնարկել, բայց մենք վստահ ենք, որ ամեն ինչ հաջող է ավարտվելու», – նշել է Սիմոնյանը:




Լրահոս