«Ա1+»-ի լրագրողի մասնագիտական գործողությունները խոչընդոտելու գործով հնարավոր է նոր նախաքննություն նշանակվի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ նոյեմբերի 25-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հրապարակել էր «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի մասնագիտական գործողությունները խոչընդոտելու փաստով հարուցված քրեական գործը կարճելու մասին որոշումը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը որոշել է ՀՔԾ-ի որոշումը վերացնել եւ նոր նախաքննություն նշանակել: Հիշեցնենք, որ քրգործի հարուցման առիթ էր դարձել սեպտեմբերի 9-ին ԱԺ ճաղավանդակների դիմաց տեղի ուեցած միջադեպը: ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանը, երբ «Ա1+»-ի լրագրողը «Հակահարված» արտխմբի ակցիան էր լուսաբանում, հարվածել էր նրա ձեռքին ու գետնին գցել տեսանկարահանող սարքը՝ ipad-ը: ՀՔԾ-ի գնահատմամբ՝ այդ արարքում հանցանք չի եղել, այսինքն՝ լրագրողի մասնագիտական աշխատանքը չի խոչընդոտվել: Լավ է, որ ՀՔԾ-ն չի որոշել, որ ԱԺ անվտանգության ծառայության պետն այդպիսով լրագրողին օգնել է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս