Կառավարության աշխատակիցները տարհանվում են (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին «Կառավարական տուն 3-ում խոշոր հրդեհի առաջացման դեպքում աշխատանքների պաշտպանության միջոցառումների իրականացում» թեմայով օբյեկտային վարժանքի մտահղացումն է իրականացվում: Ինչպես հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, վարժանքի վայրում են ԱԻՆ աշխատակիցներ: Ներկա է գյուղնախարար Սերգո Կարապետյանը: 911 ծառայությունը ահազանգ է ստացել: Կառավարության մասնաշենքի 1379 աշխատակիցներ տարհանվում են: 11.05-ի դրությամբ դեպքի վայր ժամանեցին հրշեջ-փրկարարները և անցան աշխատանքի: Աշխատակիցներից մեկին օգնություն են ցուցաբերում «Շտապ օգնության» աշխատակիցները՝ տեղափոխելով հիվանդանոց:




Լրահոս