
Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկվում էր ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի ներկայացրած «ԴԱՀԿ մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Նախագծի հարակից զեկուցողը ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն էր: Քննարկման ժամանակ նրա և իր դիմացը նստած ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի միջև հետաքրքիր հարց ու պատասխան ստացվեց:
Երբ Արփինե Հովհաննիսյանը պատասխանում էր, Տիգրան Ուրիխանյանը հարցրեց, թե ինչո՞ւ է իրեն նայում: «Իմ հայացքը Ձեզ չի ուղղված, այլ իմ առաջ է ուղղված, պարո՛ն Ուրիխանյան: Մի՛ կաշկանդվեք այդպես»,- ընդգծեց Արփինե Հովհաննիսյանը:
«Ես Ձեր հայացքից չեմ կաշկանդվում, այլ հակառակ զգացումներ եմ ունենում»,- պատասխանեց Տիգրան Ուրիխանյանը: «Շատ լավ, ուրեմն ադեկվատ եք»,- պատասխանեց Արփինե Հովհաննիսյանը: Ի վերջո նախագիծը մերժվեց: