Մենք կասկածներ չունենք, կասկածող ենք ման գալիս. Հովհաննես Մանուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվում էր ՕԵԿ խմբակցության ներկարացրած նախագիծը: ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նշեց, որ այս նախագծով առաջարկվում է կասեցնել ԴԱՀԿ-ի կողմից քաղաքացիների գույքի վրա անօրինական կալանք դնելը:

Քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ  կառավարության ներկայացրած նման նախագիծ արդեն մի անգամ մերժվել է, քանի որ այն Սահմանադրության հետ հակասություններ ուներ: Նա իր հարցը ուղղեց Արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանին և անդրադարձավ ներկայում գործող օրենքի տարբերակին:

«Հարցը հետևյալն է`  ԱԺ պատգամավորները և Կառավարությունը, կարող են դիմել ՍԴ, այս դեպքում ինչո՞ւ եք սպասում, որ պատգամավորները դիմեն Սահմանադրական դատարան և ապացուցեն ձեր օրենքի հակասահմանադրականությունը, ինչո՞ւ Դուք չեք դիմում, և եթե ձեր ներկայարած օրենքն իսկապես սահմանադրական է, ապացուցեք սահմանադրականությունը և կասկածներ մի թողեք»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն էլ արձագանքեց դաշնակցական պատգամավորին և նշեց.«Մենք կասկածներ չունենք, կասկածող ենք ման գալիս»: Իսկ փոխնախարար Արսեն Մկրտչյանն  նշեց, որ իրենց ներկայացրած նախագծում ոչ մի հակասահմանադրական դրույթ չկա:




Լրահոս