Յունիբանկը տրամադրեց այս տարվա 100-հազարերորդ վարկը «Պորոտոբեյզ Լաբարատորիզ» ընկերության ավտոմատացված համակարգի օգնությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014թ.-ի նոյեմբերին “Յունիբանկ” ՓԲԸ-ն Salesforce ամպային CRM–համակարգի “վարկային կոնվեյերի” օգնությամբ տրամադրել է ընթացիկ տարվա 100-հազարերորդ հոբելյանական սպառողական վարկը: 100-հազարերորդ վարկի ստացողը դարձավ ուսուցչուհի Բյուրեղիկ Սարգսյանը: Նոր տարվա նախաշեմին, բանկի աշխատակիցները կշնորհավորեն հաճախորդին և կհանձնեն հաճելի նվեր:

Յունիբանկը գործարկել է վարկային հայտերի հաստատման ավտոմատացված համակարգը` “վարկային կոնվեյերը”, 2013թ.-ի մայիսին: Համակարգը մշակվել է “Պրոտոբեյզ Լաբարատորիզ” իննովացիոն ընկերության կողմից, որը ԱՊՀ երկրներում Salesforce.com-ի և Inergy Analytical Solutions B.V. բացառիկ գործընկերն է: “Պրոտոբեյզ Լաբարատորիզ” ընկերության լուծումներն ուղղված են ֆինանսական կազմակերպությունների բիզնես գործընթացների օպտիմալացմանը, աշխատանքի որակի բարելավմանը, արտադրողականության և վաճառքների արդյունավետության բարձրացմանը:

Նոր համակարգի գործարկումը հնարավորություն տվեց Յունիբանկին ավտոմատացնել հաճախորդի վարկունակության գնահատման և պրոֆիլի կառուցման գործընթացը` բացառելով աշխատակիցների կողմից “ձեռքով” աշխատանքը: Այդ կերպ էապես կրճատվեց վարկային գործարքների ձևակերպման և սպասարկման ժամանակը, ինչն, իր հերթին, հնարավորություն տվեց ավելացնելու բանկի մանրածախ վարկերի քանակը մի քանի անգամ: Միայն այս տարի Յունիբանկի “կոնվեյերը” ուսումնասիրել է ավելի քան 200 հազար վարկային հայտ, որից մոտ 50%-ը հաստատվել են: Ընդ որում, վարկային հայտի վերաբերյալ բանկի պատասխանը հաճախորդին տրամադրվել է մեկ րոպեում:

Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ սպասարկման որակի բարձրացումը Յունիբանկի հերթական քայլն է դեպի հաճախորդը: Ֆիզիկական անձանց վարկավորման ծավալներով Յունիբանկը հայաստանյան առաջատար բանկերի եռյակում է: Ս.թ. նոյեմբերի վերջին բանկի կողմից ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի ծավալը գերազանցել է 60 մլրդ դրամը, ինչը կազմում է բանկի ընդհանուր վարկային պորտֆելի 52%-ը: Նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ սպառողական վարկերի ծավալն աճել է 24%-ով, իսկ քանակը` 65%-ով:

Սպառողական վարկերը կարելի է ձևակերպել Յունիբանկի գլխամասային գրասենյակում կամ 46 մասնաճյուղերում, ինչպես նաև` բանկի հետ համագործակցող 500 առևտրային կետերում: Հաճախորդների հարմարավետ սպասարկման նպատակով, խոշոր վաճառասրահներում բանկը բացել է նաև 50 պրոմո-կետ:
Նշենք, որ վարկային հայտը կարելի է ներկայացնել նաև օնլայն` առանց բանկ այցելելու: Դրա համար ընդամենը պետք է լրացնել www.unibank.am կայքում կամ բանկի ֆեյսբուքայն էջում (www.facebook.com/unibankarmenia) տեղադրված պարզ ձևը:

Յունիբանկը կշարունակի համագործակցությունը “Պրոտոբեյզ Լաբարատորիզ” ընկերության հետ և կզարգացնի CRM–լուծումները նաև կորպորատիվ ուղղությամբ:

“Պրոտոբեյզ Լաբարատորիզ” -ն ֆինանսական հատվածի համար առաջադեմ ծրագրային ապահովում մշակող և մատակարարող ընկերություն է: Այն մասնագիտացված է CRM-ի, Big Data-ի, բիզնես գործընթացների ավտոմատացման ոլորտներում` օգնելով բիզնեսին բարձրացնելու շահութաբերության և հաճախորդների սպասարկման մակարդակը: Ամպային լուծումներն այսօր ներկայացնում են առավել տնտեսող բիզնես մոդել և հնարավորություն են տալիս խնայել ընկերության ժամանակը և ռեսուրսները` ապահովելով բարձր արտադրողականություն: Լրացուցիչ տեղեկությունների համար: www.protobase.ru




Լրահոս