ԲՀԿ-ի նիստը հետաձգվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Armlur.am-ը` այսօր` նոյեմբերի 28-ին 14:00-ի սահմաններում ԲՀԿ-ն նիստ է հրավիրել:

ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նիստ դեռ տեղի չի ունեցել, բայց թե այս օրվա կամ էլ առաջիկա օրերի ընթացքում կլինի թե ոչ, նա որևէ հստակ բան չի կարող ասել:

«Եթե հրապարակելու բան լինի, անպայման կհրապարակենք: Իմ իրավասությունների շրջանակում կարող եմ միայն այսքանն ասել»,- նշեց Տիգրան Ուրիխանյանը:

Ըստ որոշ տեղեկությունների՝ այսօր ԲՀԿ-ականներն իսկապես հանդիպել են, բայց ոչ թե եղել է քաղաքական խորհրդի նիստ, այլ սովորական աշխատանքային խորհրդակցություն, որը ԲՀԿ-ն կազմակերպում է պարբերաբար:




Լրահոս