Խաչիկ Գալստյանը հայտարարություն է տարածել. Նա այլեվս Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է, որ սույն թվականի հունիսի 6-ից պաշտոնապես դադարեցնում է իրականացնել Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակի պարտականությունները: “Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն լրատվամիջոցներին, որոնց հետ աշխատանքային գործունեության այս տարիների ընթացքում ունեցել եմ ակտիվ, կառուցողական ու արդյունավետ համագործակցություն”,- ասված է տարածված հաղորդագրության մեջ:
 




Լրահոս