Նոյեմբերին արձանագրվել է 1.3% գնաճ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014թ. նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.3% գնաճ:

Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 2.3%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.9%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.2% նվազում: Այս մասին Armlur.am-ը տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից:

2014թ. նոյեմբերին 2013թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 101.5%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 101.1%, ոչ պարենային ապրանքներինը՝ 101.4%, ծառայությունների սակագներինը՝ 102.3%: 2014թ. հունվար-նոյեմբերին հանրապետության սպառողական շուկայում արձանագրվել է գների միջին ամսական 0.1% հավելաճ, ինչը 0.3 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշից (0.4%):

2014թ. նոյեմբերին 2013թ. նոյեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 102.6%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 103.2%, ոչ պարենային ապրանքներինը` 101.3%, ծառայությունների սակագներինը` 102.1%, իսկ հունվար-նոյեմբերին 2013թ. հունվար-նոյեմբերի համե-
մատ` համապատասխանաբար 102.8%, 101.8 , 101.7 և 105.3%:

2014թ. նոյեմբերին 2010թ. համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 120.6%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 122.4%, ոչ պարենային ապրանքներինը՝ 116.6%, ծառայությունների սակագներինը՝ 119.5%:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2014թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.8-1.5%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Վանաձորում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1.4%-ով:




Լրահոս