Չեմ կարծում, որ «Արսենալ»-ի երկրպագուները կցանկանան ինձ տեսնել. Կլոպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անդրադարձել է տարածված այն տեղեկություններին, որոնց համաձայն՝ նա կարող է գլխավորել Լոնդոնի «Արսենալ»-ը։

«Չեմ կարծում, թե «Արսենալի» երկրպագուները, տեսնելով իմ թիմի խաղը Չեմպիոնների լիգայում, կցանկանան ինձ տեսնել իրենց թիմում։

«Արսենալ»-ում աշխատում է աշխարհի լավագույն մարզիչներից մեկը։ Շնորհակալ եմ իմ հասցեին ասված հաճելի խոսքերի համար, բայց իմ ապագան Դորտմունդն է»,–նշել է նա:




Լրահոս