Զոհվել է 2 ադրբեջանցի զինծառայող

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 5-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված Ադրբեջանի զորամասերից մեկում դժբախտ պատահարի հետևանքով երկու զինծառայող է մահացել, մեկը` վիրավորվել, հայտնում է ANS TV-ն: Ըստ լրատվամիջոցի` շինարարության վրա աշխատող զինծառայողները մահացել են “բետոն սալիկի ընկնելու հետևանքով”, հիվանդանոցի ճանապարհին: Սակայն համացանցում տեղեկություններ են շրջանառվում, որ վերջին օրերին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին` Տավուշ-Ղազախ հատվածում, զոհվել է 21 ադրբեջանցի զինծառայող: Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է 8 զոհի մասին: Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի` 5 զինծառայող զոհվել է հայկական կողմի ձեռնարկած գործողության, 2-ը` բետոնե սալիկի ընկնելու հետևանքով, իսկ մեկ զինծառայող էլ մահացու հրազենային վիրավորում է ստացել: ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն` վնասազերծման գործողության ժամանակ զոհվել է 3 հայ զինծառայող, 6-ը` վիրավորվել:




Լրահոս