2005 թ.-ի նոյեմբերին ընդունված սահմանադրական փոփոխություններով տեղեկություններ ստանալու իրավունքը հռչակվել է որպես մարդու հիմնարար իրավունքներից մեկը։ Սակայն ոչ միշտ է այն կիրառվում:
ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը վերջին շրջանում դարձել է մի քանի մամուլի խոսնակների ամենասիրելի իրավական փաստաթուղթը: Այդ խոսնակները նշված օրենքն օգտագործում են լրագրողների հարցերին պատասխանելուց խուսափելու կամ առնվազն ժամանակ ձգելու նպատակով` շատ լավ գիտակցելով, որ ինտերնետի առկայության պայմաններում առաջնային տեղ է զբաղեցնում հենց օպերատիվությունը եւ որոշ լուրեր հնանալու դեպքում լրագրողների համար իրենց հետաքրքրությունը կորցնում են: Հենց սա էլ գիտակցելով մամլո խոսնակները թեեւ վարձատրվում են ՀՀ Պետբյուջեի միջոցներից, այնուամենայնիվ, զլանում են կատարել իրենց պարտականությունները:
Ո՞րն է մամլո խոսնակի առաքելությունը, ինչո՞ւ են նրանք ձգտում փակել, մեկուսացնել իրենց ղեկավարներին, ինչու են դժվարացնում լրագրողների աշխատանքը՝ համագործակցելու փոխարեն:
Armlur.am-ն այս հարցերի շուրջ զրուցեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյան մամլո խոսնակ Ծովինար Խաչատրյանի եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանի հետ: Փորձեցինք հասկանալ, թե ինչ մասնագիտություն ունեն նրանք, ինչպես են աշխատում լրագրողների հետ, որն է նրանց նշանաբանը լրագրողների հետ շփվելիս ու ի վերջո, նրանք աշխատում են հանուն ղեկավարների շահի, թե օբյեկտիվ լրատվության:
Սոնա Գրիգորյան, Տիգրան Սարգսյան