ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գործի բերումով մեկ-մեկ սպանում ենք միմյանց. Զառան՝ ընտանեկան վեճերի և նոր նախագծերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի Զառա Սահակյանը, ով հեռուստադիտողին հայտնի է իր կերտած հումորային կերպարներով, ArmLur.am-ի հետ զրույցում խոսել է «Քարե դարդ» սիթքոմում իր դերի եւ առաջիկայում սպասվող նոր նախագծերի մասին:

Զառան մեծ փորձ ունի տարբեր հեռուստաընկերությունների հետ աշխատելու: Նրա կարծիքով՝ պատճառը ոչ թե  որոշակի անհասկացվածությունն է, այլ այսօրվա իրականությունը: Մեր զրուցակիցը նշում է, որ ոչ մի դերասան չպետք է վերածվի մասնավոր սեփականության:

Զառան անկեղծանում է՝ նշելով, որ ընտանեկան վեճերը կապված են միայն  աշխատանքի հետ, քանի որ քննարկումները շատ բուռն են ստացվում:

Զառան դեռևս չի պլանավորում ընտանիքում համալրում, քանի որ ամբողջովին նվիրված է աշխատանքին: Վերջինս նշում է, որ կցանկանար երեխա ունենալ հանգիստ, խաղաղ պայմաններում:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս