Բունդեսլիգայի 13-րդ տուրում այսօր կայացել են մի շարք հանդիպումներ: Մյունխենի «Բավարիան» արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթել է «Հերտային»: Գերմանիայի գործող չեմպիոնը վաստակեց 33 միավոր և 10 միավոր գերազանցում է 2-րդ տեղը զբաղեցնող «Վոլֆսբուրգ»-ին:
«Բայեր»-«Քյոլն» հանդիպումն ավարտվել է 5:1, իսկ «Աուգսբուրգ» -«Համբուրգ» հանդիպումը՝ 3:1 հաշվով:
Բունդեսլիգա, 13-րդ տուր
«Հերտա» – Բավարիա» – 0:1
Գոլը՝ Արյեն Ռոբեն 27