BMW-ն բախվել է արգելապատնեշին, ապա` սրճարանի պատին և շրջվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փրկարար ծառայությունը նոյեմբերի 30-ին, ժամը 02.56-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Դ. Անհաղթի փողոցում՝ շատրվանների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դ.Անհաղթ եւ Ռուբինյանց փողոցների խաչմերուկի մոտակայքում «ԲՄՎ» մակնիշի 01LV010 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին, այնուհետեւ՝ «Կալիֆորնիա բուրգերս» սրճարանի պատին եւ շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Հ. Ա.-ը (ծնվ. 1987 թ.) եւ Գ. Է.-ը (ծնվ.1990 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել «Սրբ. Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ Գ.Է.-ը ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել, իսկ Հ. Ա.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:




Լրահոս