Ադրբեջանի հերթական դիվերսիան ձախողվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` հունիսի 6-ին, ժամը 17.00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական շփման գծի հյուսիսարեւելյան հատվածում` Ճամբարակ բնակավայրի մերձակայքում, ադրբեջանական կողմը հերթական դիվերսիոն գործողության փորձն է ձեռնարկել ՀՀ ԶՈւ առաջապահ դիրքերից մեկի ուղղությամբ: Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ հայ դիրքապահների աչալրջության եւ զգոնության շնորհիվ ադրբեջանական հերթական արկածախնդրությունը ձախողվել է եւ, ըստ նախնական տվյալների, կրելով կորուստներ, հակառակորդը նահանջել է:
Հայկական կողմից զոհեր կամ վիրավորներ չկան:




Լրահոս