
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել ողջ աշխարհի մուսուլմանների քաղաքական և հոգևոր ռաջնորդներին՝ դատապարել ահաբեկչությունը, որն արդարացվում է իսլամի կողմից:
Թուրքիա կատարած այցի ավարտին ելույթ ունենալով ինքնաթիռում՝ Հռոմի պապը նշել է, որ հասկանում է, թե ինչպիսի վնաս են հասցնում կարծրատիպերը, որոնք կապում են իսլամն ահաբեկչության հետ:
Նա հայտարարել է, որ համաշխարհային պարսավանքը կօգնի մուսուլմանական մեծամասնությանը կոտրել այդ կարծրատիպերը: Պապը նաև դատպարտել է նրանց, ովքեր հայտարարում են, թե «բոլոր մուսուլմաններն ահաբեկիչներ են»: