Հայկական ժամանակ. ԲՀԿ-ականներ Վարդան Բոստանջյանի և Արամ Սաֆարյանի ճակատագրերն անորոշ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տակավին մշուշոտ է Աժ ԲՀԿ խմբակցության նախկին քարտուղար Արամ Սաֆարյանի ճակատագիրը: Ընտրություններից հետո, երբ դեռ ընթանում էին ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու շուրջ բանակցությունները, տեղեկություն տարածվեց, թե Սաֆարյանը կոալիցիայի ձևավորումից հետո դեսպան է նշանակվելու ԱՊՀ երկրներից մեկում: Կոալիցիա չձևավորվեց, իսկ Սաֆարյանը որևէ տեղ չի երևում, նա արդեն տևական ժամանակ է հեռախոսազանգերին էլ չի պատասխանում և խուսափում է լրագրողների հետ շփումներից: Չի բացառվում, որ որոշ ժամանակ անց նա, այնուամենայնիվ, որևէ պաշտոն ստանա: Մշուշոտ է նաև Աժ ԲՀԿ խմբակցության մեկ այլ նախկին պատգամավորի` Վարդան Բոստանջյանի ճակատագիրը: Վերջինս, ի դեպ, երեկ այցելել էր Ազգային ժողով և ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի աշխատասենյակում էր:




Լրահոս