Յուրա Մովսիսյանն ու Արազ Օզբիլիսը՝ Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվողների թվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Sports.ru պարբերականը կազմել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկը: Ցուցակը կազմելիս հաշվի են առնվել ֆուտբոլիստների աշխատավարձերն ու տարատեսակ հավելավճարները:

80 ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների շարքում են Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանն ու Արազ Օզբիլիսը:

Յուրա Մովսիսյանի տարեկան աշխատավարձը կազմում է 2.1 մլն եվրո: Նա 31-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Արազ Օզբիլիսը տարեկան ստանում է 2 մլն եվրո աշխատավարձ ու ևս 14 ֆուտբոլիստների հետ կիսում է 35-50-րդ տեղերը:

Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ի բրազիլացի հարձակվող Հալկն է՝ 7 մլն եվրո տարեկան աշխատավարձով:




Լրահոս