Ժողովուրդը «սիրում» է խուլ ու համր մարդկանց. Հեղինե Բիշարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր շարունակվում է Ազգային ժողովում նախորդ նիստի ժամանակ ընդհատված «ՀՀ ընտրական օրենսգիրքը բարեփոխելու մասին» ԱԺ որոշման նախագիծի քննարկումները: Հիշեցնենք, որ այս նախագծով առաջարկվում է բարեփոխել ՀՀ ընտրական օրենսգիրքը և անցնել ԱԺ 100 % համամասնական ընտրակարգի: Այս հարցի առնչությամբ ՕԵԿ խմբակցության տեսակետը հայտնեց Հեղինե Բիշարյանը:

«Չկա մի քաղաքական ուժ, որն այս հարցի շուրջ անտերբեր լինի: Դա գալիս է նրանից, որ մենք տարիներ շարունակ քննարկել ենք մեծամասնական ընտրակարգի հարցը: Ես այն մարդկանցից մեկն եմ, որ երկու անգամ մեծամասնական ընտրակարգով մասնակցել եմ ընտրություններին: Սակայն, մենք հասկացանք, որ ժողովուրդը սիրում է այնպիսի մարդկանց, ովքեր չեն արտահայտվում, խուլ ու համրի նման են իրենց գործունեությունը ծավալում»,- նշեց պատգամավորը` հավելելով. «Ես մեր խմբակցության անունից եմ ասում, որ կողմ ենք 100% համամասնական ընտրակարգին անցնելուն: Բոլորին կոչ եմ անում միասին քննարկենք այս հարցը և ամեն ինչ անենք, որ առանց սահմանադրական փոփոխությունների ունենանաք լավ Ազգային ժողով»,- նշեց Հեղինե Բիշարյանը:

Վերջինիս կարծիքով` մեծամասնական ընտրակարգը բերում է նրան, որ որևէ քաղաքական ուժ, որը մեծամասնական ընտրակարգով է ընտրվել, դառնում է քաղաքական մեծամասնություն կազմող ուժ:




Լրահոս