
Ուզբեկստանում ձերբակալել են ծայրահեղական խմբավորման անդամներին, որոնց մեծ մասը կանայք են:
Կազմակերպությանն անդամակցում էր ավելի քան 20 մարդ: Նրանց գործունեությունը ֆինանսավորվում էր խմբակցության անդամների կողմից ստեղծված հատուկ հիմնադրամի կողմից: Կազմակերպության եկամտի աղբյուրներից մեկն էր Տաշքենդի մարզում գտնվող մանրածախ խանութը: Կազմակերպությունն ուներ նաև սեփական մանկապարտեզ, որը գործում էր մասնավոր տան տարածքում:
Խմբավորումը գործում էր մայրաքաղաքում և Տաշքենդի մարզում. տեղեկացնում է rosbalt.ru-ն: