Վիճաբանություն Կիեվ-Երեվան չվերթի ինքնաթիռում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 6-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության “Զվարթնոց” օդանավակայանի գծային բաժնում Ղազախստանի Հանրապետության քաղաքացի Նախշունիկ Ի.-ից հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացուհի Կիև-Երևան չվերթի ինքնաթիռում վիճաբանել է իր, այնուհետև իր որդու`Ղազախստանի Հանրապետության քաղաքացի 24-ամյա Արսեն Ի.-ի հետ: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 6-ին, ժամը 17.50-ին, Ուկրաինայի քաղաքացի, 1966 թ. ծնված Նելլի Հ.-ն ինքնաթիռում վիճաբանել է Նախշունիկ Ի.-ի և Արսեն Ի.-ի հետ ու ինքնաթիռի վայրէջքից հետո իր հարազատների` 1987 թ. ծնված Հայկ Հ.-ի, 1986 թ. ծնված Ռոբերտ Հ.-ի և 1979 թ. ծնված Սուրեն Գ.-ի հետ Զվարթնոց օդանավակայանի վճարովի ավտոկանգառում վիճաբանության ու ծեծկռտուքի է բռնվել Նախշունիկ Ի.-ի, Արսեն Ի.-ի և նրանց դիմավորող, 1988 թ. ծնված Մանվել Գ.-ի ու 1967 թ. ծնված Արամայիս Վ.-ի հետ, ինչի ընթացքում փոխադարձ հարվածներ և հայհոյանքներ հասցնելով միմյանց՝ հիշյալ անձինք շուրջ 5 րոպե տևողությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը:
Արսեն Ի.-ն, Ռոբերտ Հ.-ն, Հայկ Հ.-ն, Սուրեն Գ.-ն, Արամայիս Վ.-ն և Մանվել Գ.-ն բերման են ենթարկվել ոստիկանության ,Զվարթնոցե օդանավակայանի գծային բաժին: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս