Կլոզեն ցանկանում է հեռանալ «Լացիո»-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լացիո»-ի հարձակվող Միրոսլավ Կլոզեն գոհ չէ իտալական ակումբում իրեն հատկացված խաղաժամանակից և մտածում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբից հեռանալու մասին: Նա մտադրվել է մոտ ժամանակներս զրուցել իտալական ակումբի ղեկավարության հետ:

«Ես ինձ առողջ եմ զգում, լավ մարզավիճակում եմ գտնվում և ուզում եմ ավելի շատ խաղալ: Ակնհայտ է, որ ներկայիս իրավիճակն ինձ չի բավարարում, ես սպորտում այլ նպատակներ ունեմ: Պետք է զրուցեմ «Լացիո»-ի ղեկավարության հետ, և դեռ կտեսնենք, թե ինչ կկարողանանք անել: Ֆուտբոլում անհնարին բան չկա», – նշել է իտալական ակումբի ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Կլոզեի հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերել մի քանի ակումբ Անգլիայից, ԱՄՆ-ից և Ռուսաստանից:

 




Լրահոս