Հաթաթա տալ պետք չէ, ձեր հայտարարությունները ոչինչ են. Գալուստ Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր իր ելույթում նշեց, որ իրենք պատրաստ են տարբեր տեսակի քննարկումների, սակայն, ոչ իշխանականներին հորդորեց ՀՀԿ-ի դարդով այդքան շռայլություններ թույլ չտալ:

«Մենք միշտ էլ պատրաստ ենք քննարկումների, մի´ ասեք, որ էս «բոբո» հանրապետականները ոչինչ չարեցին: Հանրապետականի դարդով քիչ էդ տեսակի շռայլություններ թույլ տվեք»,-ասաց ԱԺ նախագահը` հավելելով. «Ազատ և արդար ընտրությունների համար ժամանակ է պետք: Մենք ընտրական օրենսգիրքը կփոխենք: Պետք է ամեն ինչն էլ հերթով անենք: Այսօր մի բան չենք փոխելու, վաղն էլ` մեկ այլ բան: Մենք ուսումնասիրոելու ենք համամասնականի տարբեր մոդելներ: Քաղաքական կուսակցությունների մոտեցման խնդիր կա: Պետք է այնպիսի մոտեցումներ որդեգրենք, որոնք կնպաստեն ազատ և արդար ընտրություններին»:

«Հաթաթա տալ պետք չէ: Ձեր հայտարարությունները ոչինչ են: Մենք պատրաստ ենք քննարկումների: Մենք ոչ թե համաձայն չենք, այլ մենք ինքներս ենք ընտրական օրենսգիրքն ավելի մատչելի դարձնելու քայլեր ձեռնարկում»,- եզրափակեց Գալուստ Սահակյանը:




Լրահոս