Վթարից հետո անհետացել են համարանիշները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես  armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15.30-ի սահմաններում Երևանի Խորենացի փողոցի բնակիչ, 16-ամյա Ռոբերտ Սարգսյանը, վարելով “Մերսեդես Ջի” մակնիշի ավտոմեքենան, Հրազդան կիրճում՝ “Կոմս Մոնտե Քրիստո” ռեստորանային համալիրի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե եզրաքարերին, ապա նշված ռեստորանային համալիրի պատին: Վթարի հետևանքով 16-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է “Նաիրի” բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնից Գագիկ Շամշյանին տեղեկացրել են, որ պատանի վարորդն այժմ գտնվում է վիրահատարանում և ենթարկվում է վիրահատության:
“Մերսեդես Ջի”-ի վրայից հանվել էին համարանիշները: Գագիկ Շամշյանը հայտնում է, որ իրեն հայտնի է դարձել, որ համարանիշները եղել են 100 ՕՕ 10:
Փաստի առթիվ  նյութեր են նախապատրաստվում:




Լրահոս