ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 2-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում: «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ 35-ամյա Ալբերտ Նիկողոսյանը եկեղեցու բակում վառել է ՀՀ պետական դրոշը:  Նշենք, որ տղամարդը հաճախ է նման արտառոց միջադեպեր «կազմակերպում». վերջին անգամ նա ջարդել էր ՀՀ կառավարության շենքի ապակիները: Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Ալբերտ Նիկողոսյանը հաճախ է Թուրքիա մեկնում, թե ինչու, չհաջողվեց պարզել: Միայն իրավապահ համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Ա. Նիկողոսյանը հոգեկան խնդիրներ ունի: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով, որ 35-ամյա տղամարդը նույն օրը ոստիկանության բաժին բերման է ենթարկվել, եւ կատարվում է քննություն:




Լրահոս