Դատելով ՀՀ ԱԱԾ-ի ցուցաբերած ակտիվությունից՝ ՀՀ ոստիկանության համակարգում կաշառակերներ հայտնաբերելու ուղղությամբ, իրականությանը մոտ են դառնում պտտվող լուրերն այն մասին, որ ԱԱԾ-ն «ընկել է» ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետեւից: Ու քանի դեռ Սերժ Սարգսյանը Վլադիմիր Գասպարյանին վերանշանակելու հրամանը չի արձակել, ԱԱԾ-ում կարծում են, որ այդ քայլերով հնարավոր կլինի ազատվել Գասպարյանից: Հետաքրքիր է, թե ինչով կավարտվի երկու գերատեսչությունների «մենամարտը»: Ի դեպ, «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ Գասպարյանը ՃՈ գրեթե բոլոր աշխատակիցներին զգուշացրել էր, որ իրենք «խիստ հսկողության» տակ են, ուստի պետք է շատ զգույշ աշխատեն: Սակայն ՃՈ Երեւանի հաշվառման եւ քննական բաժնի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արսեն Կյուրեղյանը չէր դիմացել գայթակղությանը եւ այժմ ճաղերի հետեւում է:
Հավելենք, որ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե հասարակության շահերից է բխում, որ Վլադիմիր Գասպարյանը շարունակի պաշտոնավարել:
ԸՆԴԴԵՄ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ