
Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը ևս մեկ մրցանակ է ստացել որպես խոսքի ազատության համար և համակարգի դեմ պայքարող մարտիկ: Նշված մրցանակն այլ կերպ կոչում են «ալտերնատիվ Նոբելյան մրցանակ»:
Այս մրցանակի մեր այլ դափնեկիրն է «Գարդիան» թերթի գլխավոր խմբագիր Ալան Ռասբրիջերը: Նա առաջինն էր, ով հրապարակել է Սնուոդենի սենսացիոն բացահայտումները:
ԱՄՆ Ազգային անվտանգության բյուրոյի նախկին աշխատակիցը, բնականաբար, անձամբ չի եկել մրցանակը ստանալու: Նա իր փոխարեն ուղարկել է հորը և ուղիղ կապով հանդես եկել արարողության ժամանակ, տեղեկացնում է Россия 24 հեռուստաալիքը: