Հունիսի 3-ին՝ ժամը 4:30-ի սահմաններում, Դավիթ-Բեկի փողոցի 106/6 հասցեում հայտնի պարուսույց Սոֆի Դեւոյանին պատկանող «Մերսեդես C 500» մակնիշի 80 DD 077 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ բախվել «Ռեսո» ապահովագրական ընկերությանը պատկանող «ՎԱԶ 2121» մակնիշի 555 TD 35 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետեւանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երեւանի տարբեր բժշկական կենտրոններ. 2-ը՝ «Էրեբունի», 3-ը՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչ: Վթարից հետո «Մերսեդես»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Վթարի հետեւանքով հիվանդանոց են տեղափոխվել Քաջարան քաղաքի բնակիչներ՝ 36-ամյա Սամվել Առաքելյանը, 28-ամյա Արա Գեւորգյանը, 31-ամյա Էդգար Աբրահամյանը, 25-ամյա Արթուր Աբրահամյանը եւ 30-ամյա Հրայր Սիմոնյանը: Ավելի ուշ հիվանդանոցում մահացել է Սամվել Առաքելյանը:
Երեկ ավտովթարի հեղինակ 46-ամյա Հմայակ Միքայելյանը ձերբակալվել է: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել:
ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ՉԷ ՆԱԵՎ ԱՊՊԱ-Ն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Լուսանկարը ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ