Իրանը ռմբակոծում է Իրաքում «Իսլամական պետության» դիրքերը. ԱՄՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն կասկածում է, որ Իրանի ռազմական օդուժն ավիահարվածներ է հասցրել Իրաքում «Իսլամական պետության» դիրքերին: Այդ մասին հայտարարել է Պենտագոնի մամլո քարտուղար, կոնտրադմիրալ Ջոն Քիրբին:

ԱՄՆ-ն տեղեկություններ ունի, որ Իրանն օգտագործել է F-4 «Ֆանտոմ» կործանիչները:
Վաշինգտոնում ընդգծել են, որ ԱՄՆ-ն, որը նույնպես ավիահարվածներ է հասցնում այդ շրջանում, չի համագործակցում Թեհրանի հետ:

Այդ մասին ավելի վաղ հայտարարել էր նաև Իրանի զինվորական ղեկավարությունը:
Սեպտեմբերին Ֆրանս Պրեսս գործակալությունը հայտնել է, որ Թեհրանը մերժել էր ԻՊ գրոհայիններ դեմ պայքարում համագործակցելու՝ ԱՄՆ-ի առաջարկը:




Լրահոս