
ԱԺ մուտքի դիմաց Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելուն դեմ արտահայտվող քաղաքացիների սակաթիվ խումբն այսօր շարունակեց բողոքի ակցիան:
ԱԺ դարպասներից ներս մտնողների հետևից նրանք վանկարկում էին «Ոչ ԵՏՄ-ին»` դրանով կոչ անելով խորհրդարանականներին դեմ քվեարկել նշված կառույցին Հայաստանի անդամակցելուն:
Հավաքվածներին էր միացել նաև «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը, ով հայտարարեց, որ պետականությունը վտանգող գործընթացից հրաժարվելու համար երբեք էլ ուշ չէ, իսկ արդեն տեղի ունեցածի համար Սերժ Սարգսյանը պետք է պատասխանատվության ենթարկվի:
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում