Մեքենան գլորվել է ձորը. վիրավորները հիվանցանոցում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւան-Արմավիր ավտոճանապարհի  27-րդ կմ-ին, այսօր` հունիսի 8-ի գիշերը ավտովթար է տեղի ունեցել Արշալույս գյուղի մոտ: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ դեռեւս  չպարզված հանգամանքներում “ԳԱԶ-24” մակնիշի 32 ՏՕ 862 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը: Պատահարի հետեւանքով վարորդ` 36-ամյա Երվանդ Առաքելյանը եւ ուղեւոր` 37-ամյա Արթուր Ծատուրյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Վաղարշապատի հիվանդանոց: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է:




Լրահոս