Հաջորդ տարի կվերադարձվեն 7000 անձի ավանդները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2006 թվականից ՀՀ-ում իրականացվում է ԽՍՀՄ բանկերում ավանդների վերադարձման ծրագիրը, և մինչ օրս վճարվել է 10 մլրդ դրամ ավանդի փոխհատուցում: Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նա նշեց, որ 2013թ. ավանդների փոխհատուցման ցանկում ընդգրկվեցին նաև պատերազմական գործողությունների արդյունքում հաշմանդամ դարձած անձինք, այնուհետև ներառվեցին սահմանամերձ համայնքների բնակիչները: Ըստ նրա՝ հոկտեմբերի դրությամբ այս տարվա ընթացքում վճարվել է 6520 անձի ավանդները, դեկտեմբերին կկատարվի ևս 700 ավանդատուների վճարում:

«Հաջորդ տարի բյուջեի նախագծով նախատեսվում է ավանդների վերադարձ մոտ 7000 անձի»,- հայտարարեց Ա. Ասատրյանը:




Լրահոս