Ինչ ճակատագիր կունենան արցախցիների ավանդները․ Հայաստանում գործընթաց է սկսվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղ առավոտից Արցախբանկի մուտքի մոտ անվերջանալի հերթեր են։ Արցախի մեր հայրենակիցներն են եկել՝ իրենց ավանդներին են ուզում տեր կանգնել։

Շատերը հույս չունեն, որ իրենց գումարները, ավանդները կստանան, շատերն էլ լուռ սպասում են՝ տեսնեն ինչ կլինի։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ առևտրային բանկերն այս պահին գույքագրում են ստեղծված իրավիճակի հետևանքով առաջացած և հնարավոր այլ խնդիրները, որի արդյունքում Կառավարության և Կենտրոնական բանկի հետ գործակցությամբ անհատական կամ ընդհանուր լուծումներ կառաջարկվեն և կներկայացվեն։

Արցախում բանկերի բոլոր մասնաճյուղերը ՀՀ տարածքում լիցենզավորված և գրանցված բանկերի մասնաճյուղեր են: Համապատասխանաբար, քաղաքացիների սպասարկումն իրականացվելու է անկախ նրանց գտնվելու վայրից:

Այլ կերպ ասած, բանկերը պետք է հասկանան եղածը, ծավալները, չափերը և այլն, գնահատեն ու հասկանան իրենց անելիքը՝ զուգահեռաբար սպասարկելով քաղաքացիներին։

ArmLur.am-ին հասած տեղեկություններով, ըստ ամենայնի Հայաստան տեղափոխելու խնդիր չկա, ամենն արդեն Հայաստանում է։ Տվյալներ են ճշտում, օրինակ՝ պետք է հասկանան, թե որ ավանտադուն է Հայաստանում, ով է զոհվել, ով է վիրավոր։ Սա իրենից երկարատև ու ձգձգվող, բազում անհայտներով գործընթաց է ենթադրում։

Արցախբանկի կառավարիչներից մեկը ArmLur.am-ի հետ զրույցում՝ ցանկանալով անանուն մնալ հայտնեց, որ որևէ խնդիր չկա, ավանդները՝ այդ թվում ոսկիները արդեն Հայաատանում են, մնացած գործարքները կատարվում են օնլայն։

«Արցախբանկը ևս հսկվում է ԿԲ-ի կողմից այնպես, ինչպես մնացած բանկերը։ Այսինքն, եթե օրինակ վարկաօուն գրանցված է եղել Արցախում, դա մենք ևս տեսնում ենք քանի որ մի համակարգ է՝ ամեն ինչ օնլայն է»։

Մարիամ Ղազարյան




Լրահոս