Անգլիական «Մանչեստեր Յունայթեդ»-ը միացել է Դորտմունդի «Բորուսիա»-ի և Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստ Մարկո Ռոյսի համար մղվող պայքարին. հայտնում է Bild-ը:
Ռոյսին ցանկանում են ձեռք բերել նաև եվրոպական մի շարք ակումբներ: Նրան ձեռք բերելու ֆավորիտներն են համարվում Մադրիդի «Ռեալ»-ը և Մյունխենի «Բավարիա»-ն, սակայն այս առումով դեռ հստակ ոչինչ չկա:
Ընդգծենք, որ ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով այս տարի այլևս դուրս չի գա խաղադաշտ: