Վահե Հակոբյանի նախկին կառույցը հանձնվեց Գյուղատնտեսության նախարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց  Ջրային տնտեսության պետական կոմիտեն հանձնել Գյուղատնտեսության նախարարությանը:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հարցը զեկուցելիս հայտարարեց, որ Գյուղատնտեսության նախարարությունը կոմիտեի հետ կապված որոշումներն ընդունելու համար պետք է համագործակցի Հանրային ծառայություններն կարգավորող հանձնաժողովի հետ:

Հարությունյանն ընդգծեց, որ Գյուղնախարարությունը հատկապես խմելու ջրի հետ կապված հարցերով պետք է համագործակցի ՀԾԿՀ-ի հետ:

Հիշեցնենք, որ կոմիտեի պետի պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Վահե Հակոբյանը, ով ամիսներ առաջ էր հրաժարական տվել Սյունիքի մարզպետի պաշտոնից և նշանակվել կոմիտեի պետ, որից ևս հրաժարական տվեց:




Լրահոս