Հունիսի 7-ին, ժամը 07.50-ին, Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, “Զվարթնոց” օդանավակայանից ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 27-ամյա Հակոբ Թորոսյանին: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նա մարտի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգքրի 266 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, այն է՝ իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը: Հ.Թորոսյանը կալանավորված է:
Հունիսի 7-ին, ժամը 10.00-ին, Չարենցավան քաղաքի ավտոկայանից ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 48-ամյա Վահրամ Մովսիսյանին, որը հունիսի 6-ից հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար: